22:47
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում գազատարի պայթյուն է տեղի ունեցել, մարդկանց տարհանում են


ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Պլիմուտ քաղաքի արվարձանում տեղակայված գազամշակման գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո փրկարարները հարյուրավոր մարդկանց են տարհանում քաղաքից:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ NBC-ին հղումով, գազի ցիստեռնի պայթյունի հետևանքով գազային ամպ է ձևավորվել, որը շարժվում է քաղաքի ուղղությամբ: Տեղի բնակիչները հայտնում են, որ պայթյունն զգացվել է 5 կմ հեռավորության վրա:

Նախնական տվյալների համաձայն՝ մեկ մարդ տուժել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 308 | | -Ավելացվել է՝ 31.03.2014/22:47
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն