09:55
Ամուսնալուծությունն արգելված է օրենքով |
Աշխարհում դեռ կա երկու պետություն, որտեղ ամուսնալուծությունը օրենքով արգելված է:
Առաջինը՝ Վատիկանը (դե կարելի է հասկանալ) և երկրորդը՝ Ֆիլիպինները: Աշխարհի ցանկացած երկրում կարող ես բաժանվել քո ընտրյալից, բայց այս երկու երկրներում դա չի կարելի անել:
Վատիկանի բնակչությունը հազար մարդուց քիչ է, բայց, համաձայն կաթոլիկ դոկտրինայի, նրանց չի կարելի ամուսնալուծվել: Ֆիլիպինների քաղաքացու համար նույնպես դա անօրինական է: Ամուսնալուծությունը հնարավոր է միայն ծայրահեղ դեպքերում, բայց գործընթացը կարող է ձգձգվել երկու տարի և արժե այնքան, որքան տարեկան վաստակում է մեկ միջին վիճակագրական ֆիլիպինցին: Գոյություն ունի միայն մի քանի բացառություններ, մասնավորապես, միայն ֆիլիպինցի մուսուլմանները կարող են ամուսնալուծվել:
(Մանուել), ArmLur.ru |
Կատեգորիա՝ հետաքրքիր |
Դիտումներ՝ 283 |
| -Ավելացվել է՝ 19.03.2014/09:55 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]