
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ինչո՞ւ բանակում ունենք ոչ կանոնակարգային հարաբերություններ, դրա հիմքում արդյոք ընկա՞ծ է «աղանդ» կոչվածը, որը չափազանց վիրավորական արտահայտություն է, և կարծում եմ՝ մեր զինվորականները որքան քիչ օգտագործեն այդ բառը, այնքան օգտակար կլինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով այսօր մասնակցում էր «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական համաժողովին:
Անահիտ Բախշյանը հայտնեց, որ անձամբ ճանաչում է Լյուքս Ստեփանյանին սպանող տղային՝ Դավիթ Խաչատրյանին:
«Դավիթ Խաչատրյանը եղել է ֆիզմաթ դպրոցի այն աշակերտը և սովորել է այն դասարանում, որին ես հինգ-վեց տարի հովանավորել եմ, հետևել: Այդ երեխաները 7-ից մինչև 12-րդ դասարան ամեն կիսամյակ «արժանապատիվ քաղաքացի» անվանակարգով ստանում էին Յուրի Բախշյանի հիշատակին նվիրված կրթաթոշակ, և մենք յուրաքանչյուր կիսամյակ որոշում էինք՝ ով պետք է լինի «արժանապատիվ քաղաքացի», և գրում էինք այդ կոչմանն արժանանալու չափորոշիչները:
Դավիթը երկու անգամ արժանացել է այդ մրցանակին, և հանկարծ նա մարդ է սպանում: Կներեք, բայց ես չեմ կարող հավատալ, որ Դավիթի մեջ այդ մարդասպանն էր, չի կարող այդպես լինել: Ի՞նչ իրավիճակ է եղել, որտե՞ղ էին այնտեղի հոգևոր հայրը, սպան, այն մարդիկ, որոնք պետք է տեսնեին, որ այդ լարվածությունն աճում է, և փորձեին կանխել»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ ինքը ուզում է իմանալ՝ ինչու Դավիթը սպանեց Լյուքս Ստեփանյանին:
Նրա խոսքով՝ Դավիթն այն տղան է, որ 12-րդ դասարանում գիշերներն աշխատում էր փռում, որ իր պարապմունքների վարձը տար: «Դժվար ընտանիքի տղա էր, նա արժանապատիվ տղա էր»,- ասաց նա:
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|