
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ի՞նչ են խոսում. Անահիտ Կիրակոսյանի սերիալային որդին իրականում իր տղան է: Իրականում. լուրի իսկությունը պարզեցինք հենց Անահիտից: Դերասանուհին հաստատեց այն և պատմեց, թե ինչպես է որդին իր հետ հայտնվել նույն սերիալում: «Անցյալի ստվերներ» սերիալի հենց առաջին օրերից մեզ 1.5 տարեկան տղա երեխա էր պետք: Ես առաջարկեցի, որ ինձ հետ կարող է նկարահանվել հենց իմ որդին»,- ասաց դերասանուհին և նշեց, որ բոլորը մեծ ուրախությամբ են ընդունել իր առաջարկը: Արդեն մի քանի ամիս է` փոքրիկը նկարահանվում է մայրիկի հետ: Ըստ Անահիտի` Հայկի հետ նկարահանումները բավականին արագ են անցնում. «Նախ` ինքն ընտելացած է ինձ, նաև` որպես մայր եմ նրա կողքին լինում: Հայկն էլ իր հերթին օգնում է, որ նկարահանումներն արագ անցնեն»: Ըստ դերասանուհու` որդու մասնակցությամբ ցանկացած տեսարան հաջողությամբ են նկարահանում: «Եթե պետք է նա լացի կամ քնի, ապա շատ արագ կարողանում ենք մեր ուզածին հասնել,- ասաց Կամերային երաժշտության թատրոնի դերասանուհին` ավելացնելով, որ Հայկին բոլորը շատ են սիրում,- ինչպես ասում է դերասան Սուրեն Առուստամյանը, Հայկը միակ դերասանն է, ում ողջ անձնակազմը սպասում է` քնի, արթնանա, նոր շարունակեն նկարահանումները»: Անահիտից հետաքրքրվեցինք` արդյոք մտածում են, որ Հայկը ապագայում կարող է դերասանի մասնագիտությունն ընտրել. «Ես ուզում եմ, որ հավեսն այս տարիքում հանի ու ապագայում չընտրի այդ մասնագիտությունը, թեև ես էլ, ամուսինս էլ շատ ենք ուրախանում նրան հեռուստաեթերում տեսնելիս: Ամեն դեպքում չենք խոչընդոտի նրան, ինչ էլ որ ընտրի. հատկապես որ ատամհատիկին կիթառ է վերցրել»:
Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|