
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անեչելոտին Լա լիգայի 33-րդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ տնային խաղից առաջ, խոսել է լրագրողների հետ:
«Այժմ մտածում ենք «Ալմերիայի» դեմ խաղի մասին, որից հետո կկենտրոնանաք Իսպանիայի Գավաթի եզրափակչի վրա:
Կրիշտիանու Ռոնալդուն վաղը չի խաղա: Նա չկարողացավ մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին, քանի որ վնասվածք ուներ եւ այժմ ապաքինվում է: Դեռեւս չգիտենք, թե նա կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին, թե՞ ոչ: Պետք է հետեւենք նրա ապաքինման գործընթացին: Եթե նա կարողանա մասնակցել ադյ խաղին, ապա «Բորուսիայի» դեմ առաջին խաղում ստացած վնասվածքը լուրջ չէ:
«Բավարիան» շատ ուժեղ մրցակից է, բայց մենք մտադիր ենք հաջողության հասնել: Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է մրցես բոլորի հետ. մենք պատրաստ ենք դրան: Մեզ հետաքրքիր առճակատում է սպասվում»,- ասել է Անչելոտին: Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|