17:05
Անհայտ անձինք փորձել են գրավել Մոսկվա֊Մարիուպոլ գնացքը

Ուկրաինայի Սլովյանսկ քաղաքում անհայտ անձինք փորձել են գրավել Մոսկվա֊Մարիուպոլ գնացքը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը։ «Մարդատար գնացքի գրավման փորձը գրանցվել է Սլովյանսկ քաղաքում կանգառի ժամանակ։ Ահաբեկիչների ծրագիրը կանխվել է ի շնորհիվ հակաահաբեկչական ստորաբաժանման։ Զոհեր և տուժածներ չկան»,֊ գրել է Տիմչուկը։ 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 324 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 02.05.2014/17:05
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն