
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
«Apple» ընկերությունը «Samsung»-ի հետ հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ դատական գործընթացի ժամանակ մրցակիցին մեղադրել է «Google»-ի հետ դավադրության մեջ՝ «iPad»-ի արտադրողի բողոքներից համատեղ պաշտպանվելու համար: «PСWorld» գործակալության հաղորդագրության համաձայն՝ դատարանում տեսագրություն է ցուցադրվել «Google»-ի եւ «Samsung»-ի նամակագրության մասին, որում քննարկվել են համաձայնության մանրամասները: Մասնավորապես, «Google»-ն առաջարկում էր «Samsung»-ին փոխհատուցել «Apple» -ի հետ դատական երկու գործընթացների հաշիվները: Առաջինը վերաբերում էր «Android» համակարգի ինտերֆեյսում որոնողական մենյուին, մյուսը՝ փոստային Gmail ծրագրին: «Google»-ի եւ «Samsung»-ի գաղտնի պայմանագիրը կնքվել է դեռ 2012թ.-ին, վստահ է «Apple»-ը: Դատական հաջորդ նիստը կկայան ապրիլի 25-ին, որի ընթացքում պատասխանողի փաստաբանները պետք է ձեւակերպեն «Apple»-ի դիրքորոշումն այս բողոքի վերաբերյալ: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|