
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Եթե կարծում եք, թե ապրիլը հերթական սովորական ամիսներից մեկն է, ապա սխալվում եք: Այսօր ամբողջ համացանցը քննարկում է ապրիլ ամսվա ընթացքում սպասվելիք տիեզերական իրադարձությունները, ահա թե ինչու` ♦ Լուսնային խավարումը կարմիր տեսք կունենա, այդ իսկ պատճառով այն այլ կերպ «արյունոտ լուսին» են անվանում: ♦ Այս «արյունոտ լուսինը» չորս ամբողջական լուսնային խավարումներից մեկն է, որոնք տեղի կունենան հաջորդ երկու տարվա ընթացքում: Սրանք կոչվում են լուսնային խավարման «տետրադ» կամ քառյակ: ♦ Տետրադը հազվադեպ տեղի ունեցող երևույթ է: Չնայած միայն 21-րդ դարում 8 տետրադ է սպասվում: ♦ Արյունոտ լուսինը գերբնական երևույթ է՝ ասում են կրոնավոր մարդիկ՝ ավելացնելով, որ ամբողջ մարդկությանը բեկումնային փոփոխություններ են սպասվում: ♦ Արյունոտ լուսինը կարմիր գույն ստացած լուսինն է, որը գիտականորեն բացատրելի երևույթ է, իսկ փոփոխություններ ու բեկումնային երևույթներ միշտ էլ տեղի են ունենում, ասում են գիտնականները: Ինչևէ, ապրիլի 15-ին տեղի կունենա ամբողջական լուսնային խավարում, որը լուսնային խավարման քառյակի առաջին «արյունոտ լուսինն» է: NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտությունների գործակալության համաձայն՝ տարեկան միջինում երկու լուսնային խավարում է տեղի ունենում, սակայն բոլորը չեն, որ ամբողջական են, և միշտ չէ, որ հնարավոր է տեսնել դրանք: Ապրիլի 15-ի լուսնային խավարումը տեսանելի կլինի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից՝ այդ թվում Ավստրալիայից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներից: Քառյակի հաջորդ լուսնային խավարումները կլինեն` Խավարումների այս հաջորդականությունը հազվադեպ հանդիպող երևույթ է: 1. 2003 – 2004թթ. Լուսինն անվանում են «արյունոտ», որովհետև այն կարմիր տեսք է ընդունում Երկրի մթնոլորտում լույսի բեկման հետևանքով: Այդ նույն պատճառով է, որ երկինքը մայրամուտի ժամանակ կարմրում է: Blognews Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|