22:01
Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ (ֆոտո)

 

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ը առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 25-26-ը նույնքան կնվազի:


Երևանում՝
Ապրիլի 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 319 | | -Ավելացվել է՝ 22.04.2014/22:01
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն