
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Բարի լույս, երկիր: Եվ այսպես, մայիսյան տոներ են եւ իսկական ժամանակն է պարզելու, թե ինչ վիճակում է ձեր նյարդային համակարգը: Հնարավոր է՝ նկատել եք, որ ավելի գրգռված եւ տպավորվող եք դարձել: Իսկ այդ բացասաբար է ազդում ձեր նյարդային համակարգի վրա՝ քայքայելով առողջությունը: Թե որքան զուսպ կարող եք լինել եւ վերահսկել կոնֆլիկտային իրավիճակները, ցույց կտա այս թեսթը: Առաջարկվող հարցերին պատասխանեք «այո» կամ «ոչ»: Հարցերը 1. Հեշտությա՞մբ եք տխրում: 2. Դժվարությա՞մբ եք թուլանում: 3. Հաճա՞խ է ձեզ անհանգստացնում անքնությունը: 4. Անքնության դեմ դեղահաբեր ընդունո՞ւմ եք: 5. Որեւէ հիվանդություն ունե՞ք, որը սթրեսի արդյունքում գլուխ է բարձրացնում: 6. Խուճապի նոպաներ ունենո՞ւմ եք: 7. Անհանգստանո՞ւմ եք, թե ինչ են ձեր մասին մտածում շրջապատում: 8. Անհանգստանո՞ւմ եք փողի համար: 9. Հեշտությա՞մբ եք շփոթվում: 10. Ձեզ կաշկանդված համարո՞ւմ եք: 11. Հաճա՞խ եք ցնցվում հեռախոսազանգից: 12. Ձեր առողջության համար անհանգստանո՞ւմ եք: 13. Կարծում եք, որ շատ պարտականություններ ունե՞ք: 14. Մանրուքների համար անհանգստանո՞ւմ եք: 15. Խցանումները ձեզ գրգռո՞ւմ եք: 16. Մթությունից վախենո՞ւմ եք: 17. Երբ անհանգստանում եք, ձեր ձայնը դողո՞ւմ է: 18. Երբեւէ հանգստացնող դեղամիջոցներ ընդունե՞լ եք: 19. Ամեն ինչ մի կողմ նետելու ցանկություն ունեցե՞լ եք: 20. Հակվա՞ծ եք անհանգստության: 21. Հաճա՞խ եք հուզվում: 22. Հեշտությա՞մբ եք կարմրում: 23. Հաճա՞խ եք տխրում անհաջողությունից: 24. Անհանգստանո՞ւմ եք հյուր գնալիս, երեկույթների մասնակցելիս եւ այլն: 25. Տխրո՞ւմ եք, երբ ձեզ վրա ծիծաղում են: 26. Աղմուկը ձեզ բարկացնո՞ւմ է: 27. Ձեզ դո՞ւր է գալիս նոր մարդկանց հետ ծանոթանալը: 28. Տարբեր պահանջները ձեզ բարկացնո՞ւմ են: 29. Քնելուց առաջ մի քանի անգամ ստուգո՞ւմ եք, արդյո՞ք դուռը փակ է: 30. Շա՞տ ժամանակ եք ծախսում որեւէ տոն, ընդունելություն կամ այլ միջոցառում նախապատրաստելու համար: Հրահանգներ Յուրաքանչյուր «այո» պատասխանի համար նախատեսված է 1 միավոր, «ոչ»-ի համար՝ 0 միավոր: Թեսթի արդյունքները 20-30 միավոր - դուք հավասարակշռված չեք եւ հեշտությամբ բորբոքվում եք: 10-20 միավոր - դուք փոքր-ինչ դյուրագրգիռ եք: 5-10 միավոր - դուք ամենեւին դյուրագրգիռ չեք: 5 միավորից պակաս – ձեր հանգստությանը միայն նախանձել կարելի է: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|