
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Առեղծվածային ստորգետնյա հաստատությունում՝ կառուցված մեր թվարկության 6-7-րդ դարերի ընթացքում, պահպանվել է երիտասարդ մարդու պատկեր երկար մազերով, որը կարծես օրհնում է: Նկարը գտնվել է ղպտիական այլ պատկերներ հետ միասին, որոնք պահպանվել են դամբարանում: Հնագույն եգիպտական Օքսիրհունգուս քաղաքում հնագիտական պեղումներ անցկացնող փորձագետները կարծում են, որ այդտեղ հուղարկավորված են եղել գրող եւ եւ մի քանի հոգեւորական: Խմբի ղեկավար Խոսեպ Պադրոն արդեն հայտնագործությունը «բացառիկ» է անվանել ու ասել, որ նկարի վրա առկա թվերն ու խորհրդանշանները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք նկարել են քրիստոնեության վաղ շրջանում: «Հնարավոր է մենք գործ ունենք Հիսուս Քրիստոսի հնագույն պատկերի հետ»,- եզրափակել է գիտնականը: Այս պահին հնագետներն աշխատում են պատկերի վրա առկա գրառման թարգմանության ուղղությամբ, որը նկարված է ուղղանկյունաձեւ դամբարանի պատին, փորձում են պարզել նկարում պատկերվածի անձը, հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով «Mail Online»-ին: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|