08:12
Արա Շիրազը մահացել է

Հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին` քանդակագործ Արա Շիրազը այսօր՝ մարտի 18-ի գիշերը, մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ  փետրվարի 22-ից հիվանդանոց տեղափոխվելուց հետո Արա Շիրազը ոչ գիտակցություն ուներ, ոչ էլ շնչառություն: Հայտնի քանդակագործը միացված էր արհեստական շնչառության ապարատին, բժիշկները նրան պահում էին դեղորայքի օգնությամբ:

Նշենք, որ նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ՝ բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ:

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 357 | | -Ավելացվել է՝ 19.03.2014/08:12
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն