
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
![]() Արամ MP3-ի երկար սպասված «Not alone» («Դու մենակ չես») երգը «Եվրատեսիլ»-ի Youtube-ի ալիքում հրապարակվելուց անմիջապես հետո համացանցում ակտիվություն նկատվեց: Թե՛ հայերը եւ թե՛ օրատերկրացիները իրենց սոցիալական ցանցերում հրապարակում էին երգն ու հավանության խոսքեր մակագրում: Իսկապես, մեր իրականույթունում Արամ MP3-ին աննախադեպ ցուցանիշ հավաքեց եւ շարունակում է հավաքել: Ընդամեն մեկ օրվա ընթացքում 206 689-ից ավել դիտելիություն եւ 7 672-ից ավել հավանություն: Հայաստանում մինչ օրս այսպիսի ցուցանիշ չէր գրանցվել: Սակայն չենք մոռանում, թե ինչպիսի ակտիվություն նկատվեց, երբ Ամանորին հայտնեցին, որ այս տարի Արամ MP3-ին է ներկայացնելու Հայաստանը: Նույն ակտիվությամբ Արամի «Եվրատեսիլ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հավաքեց տասը հազարավոր like-եր: Հիշեցնենք, որ «Not alone» («Դու մենակ չես») խորագիրը կրող երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերինը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է: Դե, ինչ մեկ անգամ եւս վայելենք Արամի «Not alone» կատարումը: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|