
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Երեկ Ամստերդամում տեղի է ունեցել պրոմո-համերգ երաժշտական «Եվրատեսիլ» մրցույթի շրջանակներում, որը կմեկնարկի Կոպենհագենում մայիսի 6-ին: Արամ MP3-ը կատարել է իր արդեն հիթ դարձած «Not alone» երգը: Այնուհետ արտիստը հարցազրույց է տվել «Եվրատեսիլի» ալիքին, որում պատմել է իր մասին, ինչպես նաեւ պատասխանել է Կոնչիտա Վուրստի հետ այսպես կոչված հակամարտության մասին հարցին: «Նախ եւ առաջ նշեմ, որ ինձ դուր է գալիս Կոնչիտայի երգը: Այնուհետ, այն ամենը, ինչ ասել եմ նրա վերաբերյալ, կատակ է, չէ որ ես հումորիստ եմ: Ինչ-որ մեկը սխալ է թարգմանել հայերենից, եւ մամուլն էլ ամենն ուռճացրել է, այստեղից էլ այս աղմուկը: Ես հանդիպել եմ Կոնչիտային եւ ասել այդ մասին: Եւ գիտե՞ք, ինձ ինչ պատասխանեց. «Ես գիտեմ, որ դա կատակ էր»: Ահա եւ ողջ պատմությունը: Դա կատակ էր, չեմ ցանկանում ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա»,- նշել է Արամը Նյութը վերցված է`style.news.am կայքից Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|