19:30
Արամեն և Աննան բալիկի՞ են սպասում

Այս օրերին Արամեն ակտիվ նախապատրաստվում  է աշնանը Ռուսաստանում կայանալիք մենահամերգին:Այս մասին ESem.am-ին հայտնեց նրա մենեջեր Արտյոմ Հակոբյանը: Արտյոմի փոխանցմամբ` երգիչը նախատեսում  է մենահամերգ ունենալ նաև Հայաստանում և ԱՄՆ-ում, սակայն այժմ չի կարող հստակ ժամկետներ նշել. «Հստակ է, որ լինելու է մենահամերգ, սակայն դժվարանում եմ ժամկետներ նշել: Ավելի հավանական է, որ մինչև տարեվերջ կլինի Արամեի մենահամերգը Երևանում, իսկ գարնանը` Միացյալ Նահանգներում»: ESem.am-ի ընթերցողները տեղյակ են, որ Արամեն ու Հռիփսիմե Հակոբյանը տեսահոլովակ են նկարահանել իրենց նոր զուգերգի հիման վրա: Արտյոմի խոսքով` այժմ այն մոնտաժային փուլում է: «Առաջիկայում  կլինի տեսահոլովակի պրեմիերան, սակայն առայժմ չեմ կկարող հստակ օր ասել: Հնարավոր է`  տեսահոլովակի պատրաստ լինելուց հետո անմիջապես չթողարկենք այն` հաշվի առնելով, որ այս պահին նոր տեսահոլովակի մեծ անհրաժեշտություն չկա, «Քավորը» դեռ շարունակում է հնչել»,- ասաց նա` հավելելով, որ ամեն դեպքում երկար պրեմիերան չի ձգձգվի, քանի որ սա զուգերգ է և պետք է հաշվի առնել նաև Հռիփսիմե Հակոբյանի կարծիքը: 

Ինչպես հայտնի է, երկրպագուները միշտ հետաքրքրվում են սիրելի արտիստների ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական կյանքով: Ինչ վերաբերում է վերջին շրջանում նոր թափ ստացած խոսակցություններին, որ ամռանն ամուսնացած Արամեն և Աննան սպասում են իրենց առաջնեկին, Արտյոմը հերքեց լուրերը` նշելով, որ զույգն առայժմ չունի նման նորություն:

 


 

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 399 | | -Ավելացվել է՝ 15.04.2014/19:30
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն