07:34
Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես ազատվեց աշխատանքից. Նախագահը հրամանագիր է ստորագրել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից՝ հրամանագրում, մասնավորապես, նշված է.

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով հրաժարականի մասին իր հայտարարությունը՝ որոշում եմ.

 

Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 340 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 01.05.2014/07:34
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն