09:17
Աշոտ Ղազարյանի համար ծննդյան օրվա ամենատպավորիչ անակնկալը նախագահի զանգն է եղել

Այսօր դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանը նշում է իր ծննդյան 65-ամյակը. նրան առաջինը կեսգիշերն անց շնորհավորել են կինն ու որդին, ինչպես նաև՝ թոռնիկները՝  Սոչիից. այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ դերասանը:

«Թոռնիկս զանգել էր, որ բանաստեղծություն ասեր, «Ծնունդդ շնորհավոր»-ը երգեր, ու թեև բառերը կեսից մոռացավ, այնուամենայնիվ,  երգեց»,-ծիծաղելով պատմեց Աշոտ Ղազարյանը:

Մեր այն հարցին, թե  այսօր ում շնորհավորանքն էր ամենաանսպասելին և տպավորիչը  դերասանի համար, վերջինս պատասխանեց. «Ամենաշատը տպավորված էի, երբ զանգահարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորեց ու մաղթեց, որ շարունակեմ ուրախացնել հայ ժողովրդին: Այդ զանգից բավական  ուրախացա, շատ հաճելի էր»,-մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց դերասանը:

Նրա խոսքով՝ իրեն առավոտվանից շնորհավորում են նաև իր արվեստագետ ընկերները, այդ թվում՝ Ռուբեն Մաթևոսյանը, Հրանտ Թոխատյանը, «Շարմի» տղաները: Իսկ ընկերներից ամենամտերիմները ներկա կլինեն  իր ծննդյան արարողությանը: Աշոտ Ղազարյանը տոնը կնշի նեղ շրջապատում, իսկ արդեն մայիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  տեղի կունենա դերասանի բենեֆիսը:

Մեր այն հարցին, թե ևս մեկ տարի մեծանալով՝ ինչ ցանկություն  է պահել Աշոտ Ղազարյանը, վերջինս պատասխանեց. «Այս տարվա հետ կապված  նոր ծրագրեր կան, որոնք պետք է իրականացնեմ,   դպրոցս նոր սաներ պետք է  ընդունի, իսկ իմ ամենակարևոր ցանկություններիցս մեկը  կիրականանա շատ շուտով. վերջապես  տղաս կամուսնանա»,-մեզ հետ զրույցում իր ուրախությամբ կիսվեց դերասանը:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 573 | Աղբյուր՝ Life Panorama.am | -Ավելացվել է՝ 16.05.2014/09:17
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն