12:36
Աշխարհի ամենահզոր համակարգիչները (լուսանկարներ)

Համակարգիչները լինում են տարբեր հզորության, սակայն կան գերհզոր համակարգիչներ, որոնք մեկ կամ մի քանի քայլ առաջ են, քան սեղանին դրված սովորական նոթբուքը:
 
Առաջին էլեկտրոնային համակարգիչները, որոնք ստեղծվել են IBM ընկերության կողմից ԱՄՆ-ում 1941թ., զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաէներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակից համակարգիչների էներգիայի ծախսին:
 
Ժամանակակից գերհզոր համակարգիչների ցանկը ներկայացնում է habrahabr.ru-ն։
Storm CS Cray (Mystery)


Այս համակարգչի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, միայն այն, որ գտնվում է ԱՄՆ-ում և բացի գերհամակարգիչ լինելուց՝ նաև չափազանց գաղտնի օբյեկտ է համարվում։

Vulcan


Այս գերհամակարգիչը պատկանում է IBM ընկերությանը և գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի լաբորատորիայում։ Ունի 1972 կիլովատտ հզորություն և 393.216 Գբ հիշողություն։ Աշխատում է Linux ՕՀ-ով։

JUQUEEN


Կրկին IBM-ի արտադրանքն է և գտնվում է Յուլիխում (Գերմանիա)։  Ունի 2301 կիլովատտ հզորություն և 458.752 Գբ հիշողություն։ Աշխատում է Linux ՕՀ-ով։

Stampede


Գտնվում է Տեխաս նահանգի Օստին քաղաքում: Արտադրող՝ Dell: Ունի 4510 կիլովատտ հզորություն և 192.192 Գբ հիշողություն։ Աշխատում է Linux ՕՀ-ով։ Ունի MKL տիպի մաթեմատիկայի գրադարան։

Piz Daint


Գտնվում է Շվեյցարիայի գերհզոր համակարգիչների ազգային կենտրոնում (Swiss National Supercomputing Centre / CSCS)։ Պատկանում է Cray Inc ընկերությանը, ունի 2325 կիլովատտ հզորություն և աշխատում է Cray Linux Environment ՕՀ-ով։

Mira


Գտնվում է ԱՄՆ-ի Argonne Leadership Computing շենքում, ունի 786.000 Գբ հիշողություն, 3945 կիլովատտ հզորություն: Աշխատում է Linux ՕՀ-ով։

Titan



Այս համակարգիչը պատրաստվել է Cray Inc. ընկերության կողմից 2012-ին։ Գտնվում է Թենեսիի համալսարանի Օկ-Ռիջ լաբորատորիայում։ Մեծ մասամբ օգտագործվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից՝ Innovative and Novel Computational Impact on Theory and Experiment program (INCITE) նախագծի շրջանակներում։ Ունի 8209.00 կիլովատտ հզորություն և 710.144 Գբ հիշողություն։ Աշխատում է Cray Linux Environment ՕՀ-ով։
Tert.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 351 | | -Ավելացվել է՝ 01.12.2014/12:36
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն