12:17
Աշխարհի ամենամեծ ընտանիքն ունեցող մարդը
Հնդկաստանի Միզորամ  նահանգի բնակիչ Ցիոն Խանան ունի 39 կին, 94 երեխա և 33 թոռ: Նրանք բոլորն ապրում են 100 սենյակից բաղկացած 4 հարկանի տանը: Ցիոն Խանան առաջնորդում է մի աղանդ, որի կանոններով տղամարդուն թույլատրված է այնքան կին ունենալ, որքան նա կցանկանա: 
 
Նրանց ընտանիքում գրեթե ռազմական կարգ ու կանոն է տիրում: Կանանց մի մասը զբաղվում է տան մաքրությամբ, մյուսը` լվացքով, մի մասն էլ ուտելիք է պատրաստում: Մեկ ընթրիքի համար ընտանիքում ծախսվում է 220 կգ բրինձ, 30 հավ, 132 կգ կարտոֆիլ` չհաշված բանջարեղենը:   
 
Ըստ երևույթին, աղանդի գործերը լավ են առաջ գնում, քանի որ միայն վերջին տարվա ընթացքում Խանան կնության է առել 10 օրիորդի: «Իմ  ընտանիքն ընդլայնվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ես կենսատու ուժ ունեմ ներսս»,- ասել է Ցիոն Խանան:  
 
Նրա ավագ զավակները նշում են, որ այդպես իրենց հայրը հոգ է տանում թաղամասի ամենաաղքատ կանանց մասին և որ առանց նրա վերջիններս սովամահ կլինեին:  
 
Ամենաերիտասարդ կանայք ապրում են իրենց ամուսնու ննջարանի հարևանությամբ և հերթով այցելում են այն, իսկ մյուսները բնակվում են մեծ հանրակացարանում:  

Հրայր٠Փանոսյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 300 | Աղբյուր՝ life.panorama.am | -Ավելացվել է՝ 04.06.2014/12:17
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն