11:21
Աշխարհի ամենաթանկ հյուրանոցները գտնվում են Մոսկվայում. հետազոտություն

Hogg Robinson Group կազմակերպության անցկացրած վերջին հետազոտություն տվյալները փաստում են, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարները։

Ինչպես նշում է Euromag-ը, նման եզրակացության հանգելու համար Hogg Robinson Group-ի մասնագետները հիմք են ընդունել հյուրանոցային բիզնեսի ոլորտում վարվող գնային քաղաքականությունը։

Չնայած, որ համաշխարհային տենդենցին զուգահեռ մոսկովյան հյուրանոցներում համարների գները նվազում են, այնուհանդերձ, գնանկումն այդ քաղաքում նվազագույն մակարդակի վրա է՝ 0.78%։

Հետազոտության հեղինակները պարզել են, որ Մոսկվայում հյուրանոցային համարում 1 գիշեր անցկացնելու համար միջինում հարկավոր է վճարել մոտ 310 եվրո։

Նշվում է նաև, որ Մոսկվայից հետո աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարները գտնվում են Նյու Յորքում և Ժնևում։

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 282 | | -Ավելացվել է՝ 19.03.2014/11:21
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն