
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
«Knight Frank» ընկերությունը առաջին անգամ ուսումնասիրել է, թե որոնք են աշխարհի ամենաթանկ փողոցները՝ հիմք ընդունելով էլիտար բնակարանների գները: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է Հոնկոնգի Պոլոքս-Պաս փողոցն է, որտեղ արժե 120 հազար ԱՄՆ դոլար: Առաջատար ամենաթանկ փողոցների եռյակում է Լոնդոնի Քենսինքթոն-Գարդենսը (1քմ-ի համար 107 հազար դոլար), ապա Մոնակոյի Արքայադուստր Գրեյս մայրուղին (1քմ-ի համար 86 հազար դոլար):
Ֆրանսիայի Սեն Ժան Կապ Ֆեր հանգստավայրի Գեներալ դե Գոլ բուլվարը 4-րդ հորիզոնականում է, որտեղ բնակարանների 1քմ-ի գինը հասնում է 79 հազար դոլարի: Մոսկվայի Օստօժենկա փողոցը վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում է: Այդ փողոցում բնակարանի 1քմ-ն արժե 29 հազար դոլար, ինչը Նյու Յորքի Հինգերորդ մայրուղու բնակարաններից թանկ է 8%-ով:
Աշխարհի ամենաթանկ փողոցների տասնյակը եզրափակում է Փարիզի Մոնտեն փողոցը, ուր բնակարանի 1քմ-ն արժե 26 հազար դոլար:
(Մանուել), ArmLur.ru | |
|