12:27
Աշխարհի լավագույն 50 քաղաքները՝ ապրելու համար

Կանադական Տորոնտո, Վանկուվեր և Կալգարի քաղաքները գլխավորել են աշխարհի՝ ապրելու համար լավագույն քաղաքաների ցուցակը: Ցանկը կազմվել է միջազգային Grosvenor ընկերության կողմից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով  կանադական ԶԼՄ-ները: 

Հեղինակների կողմից քաղաքաների ընտրության չափանիշներ են դարձել կլիման, շրջակա միջավայրի վիճակը, քաղաքային իշխանությունների կողմից ընդունվող որոշումները, քաղաքի նախագիծը, բնակչության աճը, բնական ռեսուրսների առկայությունը և այլն:

«Կանադական քաղաքները հենց այս չափանիշներով առաջատար են: Փոքր-ինչ խնդիրներ են եղել Վանկուվերի հետ կապված, որտեղ կլիման խիստ է, միայն թե դա չի խանգարում քաղաքին իրագործել «Ամենականաչ քաղաք-2020» ծրագիրը, որը կոչված է այն՝ որպես այդպիսին, դարձնելու արդեն առաջիկա տարիներին»,-նշել են Grosvenor ընկերությունից:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Չիկագոն, Պիտսբուրգը, Ստոկհոլմը, Բոստոնը, Ցյուրիխը, Վաշինգտոնը և Ատլանտան: ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիս Նյու-Յուրքը զբաղեցրել է ցուցակի 14-րդ հորիզոնականը, Լոնդոնը՝ 18-րդը, Լոս-Անջելեսը՝ 21-ը, Փարիզը 23-րդ տեղում է, Տոկիոն՝ 26-ում, Մադրիդը՝ 31-րդում, Միլանը զբաղեցրել է ցուցակի 33-րդ տեղը, Սեուլը՝ 35-րդը: 

Ցուցակում հայտնվել է նաև Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան՝ զբաղեցնելով 37-րդ հորիզոնականը, որին հաջորդեն են Բուենոս-Այրեսն ու Տյանցզինը: 50 քաղաքից բաղկացած ցուցակում հայտնվել են նաև Մումբայը, Մանիլան, Կահիրեն, Ջակարտան և Դաքքան: 

Լրատվական գործակալությունը հավելում է նաև, որ արժե նկատել, որ ապրելու համար լավագույն  քաղաքների ցանկում է նաև Դեթրոյթը (15-րդ տեղ), որը սնանկ է ճանաչվել, իսկ բնակչությունը նկատելիորեն կրճատվում է՝ տնտեսական ծանր վիճակի և հանցագործությունների թվի պատճառով: 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 294 | | -Ավելացվել է՝ 13.04.2014/12:27
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն