08:19
Աշխատանքից ազատված ոստիկանության գնդապետը կհանգստանա

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել էր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի պետ Վանիկ Թանգամյանին։

«Ժողովուրդ»-ը գնդապետից փորձեց պարզել՝ արդյոք կենսաթոշակի անցնելն է եղել պատճառը, թե այլ տարաձայնություններ են եղել։ «Իմ և իմ նախարարի միջև տարաձայնությունը բացառված է։Ապրիլի 10-ին լրացավ իմ 60 տարեկանը և, ըստ օրենքի, պետք է աշխատեմ մինչև 60 տարեկան։ Դե հիմա էլ կհանգստանամ, մինչև տեսնեմ՝ ինչ եմ անելու»։

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 286 | Աղբյուր՝ Hayeli.am | -Ավելացվել է՝ 22.04.2014/08:19
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն