
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Խոյ. Չնայած դժվարություններից խուսափել չի լինի, բայց դուք չեք հանձնվում, և ճիշտ էլ անում եք, ժամանակի ընթացքում ամեն ինչ կստացվի, ձեզնից միայն համբերություն և համառություն է պահանջվում: Հնարավոր է նոր գործնական հարաբերությունների սկիզբ, նոր աշխատանքի առաջարկ, հին մասնագիտական կոնֆլիկտը հնարավոր կլինի կարգավորել ամենաանսպասելի կերպով: Հեշտ չէ մտերիմների հետ լեզու գտնելը, նրանք ձեզ բարձր պահանջներ են ներկայացնում, չեն շտապում զիջումների գնալ: Որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի գտնեք այնպիսի լուծում, որը ձեռք կտա բոլորին: Ցուլ. Ամբողջ ծրագրածը կստացվի իրագործել, ի հայտ կգան նոր հնարավորություններ և հեռանկարներ: Դուք շատ հետաքրքիր գաղափարներ ունեք, և պատճառներ չկան դրանց իրականացումը հետաձգելու համար: Հենց այսօր հնարավոր է մեծ հաջողությունների հասնել: Նշանի ներկայացուցիչների գործնական հոտառությունը շատ սուր է: Բոլոր այն գործարքները, որոնք ցուլերը կնքում են, պսակվում են հաջողությամբ: Հարկավոր է ուշադրություն դարձնել առողջությանը: Կենսական ներուժը ցածր է, օրվա կեսին ցանկալի է ժամանակ գտնել հանգստի համար, զբոսանքները կօգնեն վերականգնել ուժերը: Երկվորյակներ. Ոչ ամբողջ մտածածն է ստացվում իրագործել: Կարևոր մասնագիտական հարցերի լուծման հետ կապված ցանկալի է չշտապել, լուրջ սխալ գործելու վտանգ կա: Ֆինանսական ոլորում էլ ամեն ինչ բարեհաջող չէ, սպասվող դրամային մուտքեր դեռ չկան, նշանի շատ ներկայացուցիչներ ծախսում են ավելի շատ, քան պետք է: Հեշտ չի լինի մտերիմների հետ վեճերից խուսափելը, բայց արժե ջանք թափել: Եթե առաջանում է կոնֆլիկտ, այն հեշտությամբ կարգավորել չի ստացվի: Հիշեք, որ այսօր հակված եք իրադարձությունները մռայլ գույներով տեսնելու, և սրտին մոտ մի ընդունեք այն, ինչ ուշադրության արժանի չէ: Խեցգետին. Օրվա առաջին կեսը բարենպաստ է բեղմնավոր աշխատանքի և կառուցողական շփման համար: Ակտուալ խնդիրների լուծման հետ կապված հարցեր չեն առաջանում: Օրը հարմար է պաշտոնյաների և պետական աշխատողների հետ շփումների համար: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, բայց դուք չեք շտապում ընդունել դրանք, թանկացնում եք ձեզ և ճիշտ էլ անում եք: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ հաճելի չի լինի և գլխավորապես ձեր մեղքով: Դուք ինքներդ եք ձեզ համար խնդիրներ ստեղծում, վեճերի մեջ եք մտնում մարդկանց հետ, ում համար կարևոր է պահպանել լավ հարաբերություններ, կտրուկ արտահայտություններ եք թույլ տալիս նրանց հասցեին, ում սիրում եք: Առյուծ. Ուշադիր եղեք, այսօր պետք է ուշադրություն դարձնել դետալներին, վերլուծել այն փաստերը, որոնց վրա շրջապատն ուշադրություն չի դարձնում: Դուք հնարավորություն ունեք իմանալու` որոնք են վերջին ժամանակներում ձեր կյանքում տեղի ունեցող տհաճ իրադարձությունների իրական պատճառները:Շատ առյուծների համար օրը կապված կլինի առաջնահերթությունների վերանայման և արժեքների վերաարժևորման, ինչպես նաև նոր հետաքրությունների առաջացման հետ: Հաջող են դասավորվում գործնական ուղևորությունները, կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել, որոնք օգտակար կլինեն գործնական հարցեր լուծելիս: Անձնական հարաբերությունների ոլորտում լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Կույս. Հետաքրքիր, վառ օր է: Հավանականություն կա աշխատանքում և ֆինանսական դաշտում լուրջ հաջողությունների հասնելու: Լավ են անցնում գործնական բանակցությունները, դուք առաջ եք տանում ձեր տեսակետները, չնայած սկզբում թվում է, թե ձեր ընդդիմախոսներն անդրդվելի են: Վստահեք ձեր բնազդին, հետևելով նրա հուշումներին` դուք կկարողանաք գլուխ հանել անձնական խնդիրներից և հարթեցնել ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերությունները: Օրը հարմար է ուսման համար: Տեղեկատվությունը, որ ստանում եք, շատ օգտակար է և ակտուալ: Կշեռք. Գործի մեջ զգուշավորությունն անհրաժեշտություն է: Աշխատավայրում ի հայտ եկող խնդիրները լուրջ են և դժվար թե դրանցից գլուխ հանեք: Ցավոք, ձեր կողքին չկա այն մարդը, ում կարող էիք վստահել: Ստիպված եք լինում մասնակցել ինտրիգների, որոնք հեչ ձեր սրտով չեն: Դուք շատ կասկածամիտ եք, դա գունազրկում է թե´ ընկերական, թե´ ռոմանտիկ հարաբերությունները: Ցանկալի չեն ազդեցիկ մարդկանց հետ կապերը, բոլոր լուրջ հարցերի շուրջ քննարկումները ցանկալի է հետաձգել: Կարիճ. Օրը զերծ չի լինի դժվարություններից, բայց դուք չեք կոտրվում և չեք հուսահատվում: Հետաքրքիր զբաղմունքներ և լուծումներ պահանջող նոր խնդիրներ եք գտնում` մոռանալով մռայլ մտքերի մասին: Գործնական բանակցությունները բեղմնավոր են, քանի որ կարողանում եք հմտորեն օգտվել ձեր բնատուր հմայքից: Դուք բաց չեք թողնում նոր բան սովորելու հնարավորությունը: Հաջող են դասավորվում ուղևորությունները, նոր տպավորությունները ոգեշնչում են ձեզ վճռական գործողությունների, օգնում են այնպիսի քայլ կատարելուն, որին երկար էիք պատրաստվում: Աղեղնավոր. Բոլոր կարևոր գործերը, հանդիպումներն ու բանակցությունները ցանկալի է ծրագրել առավոտվա համար: Ամեն ժամի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի, այդ պատճառով կարևոր խնդիրների լուծումը ցանկալի է չհետաձգել: Արդեն օրվա կեսին ի հայտ կգան մանր խնդիրներ, իսկ ահա երեկոյան կլինեն լուրջ տհաճություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում զուսպ եղեք, ձեզ բնորոշ անմիջականությունն ու բարեսրտությունը կարող են սխալ մեկնաբանվել: Այծեղջյուր. Հարմար օր է նոր գործեր ձեռնարկելու համար: Ստեղծագործական ներուժը բարձր է, դուք չեք բողոքի լավ գաղափարների պակասից, մեծ թվով հնարավորություններ եք գտնում ձեր մտահղացումներն իրագործելու համար: Առաջնորդական հատկություններ եք ցուցաբերում, ձգում եք մարդկանց, քանի որ նրանք ձեր մեջ տեսնում են գործնական և ինքնավստահ մարդու: Այսօր սկսվող հարաբերությունները կլինեն հագեցած, հետաքրքիր և ոչ նման այն ամենին, ինչ ձեզ հետ տեղի էր ունենում նախկինում: Ձեզնից միայն պահանջվում է հավատալ, որ աստղերը ձեր նկատմամբ բարեհաճ են, և չփչացնել տրամադրությունը կասկածներով: Ջրհոս. Չնայած օրը ձեր առջև բարդ խնդիրներ է դնում, չկա պատճառ կասկածելու, որ դուք այդ ամենից գլուխ չեք հանի: Մտածածը հաջողվում է իրագործել, քանի որ ձեզ չեն մերժում վաղեմի համախոհները և նոր ծանոթները, որոնց օգնությանը դուք դիմում եք: Հնարավոր են թանկ նվերներ և դրամական մուտքեր: Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում ընկերական հանդիպումների, գործընկերների հետ շփումների համար: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերությունների հետևից դեռ չարժե ընկնել, դժվար թե դրանք հաջող դասավորվեն: Երեկոյան հնարավոր են ընտանեկան վեճեր: Ձկներ. Առավոտյան հարկավոր են դժվարություններ, բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Դուք համառ եք և դրած նպատակներից հետ չեք կանգնում, նույնիսկ անբարենպաստ պայմանների դեպքում հասնում եք ձեր ուզածին: Օրվա երկրորդ կեսը ոչ միայն դրական էմոցիաներ կբերի, այլև լավ նորություններ, իրադարձություններ, որոնք կարևոր գործողությունների համար խթան կլինեն: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի ստացվում, մի խուսափեք լուրջ վեճերից և կոնֆլիկտներից: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|