slaq.am-ը գրում է.
Ինչպես գիտեք, ատամի էմալի գունափոխման պատճառները կարող են զանազան լինել: Որոշ պատճառներ կարող են կախված լինել անձի ապրելակերպից, մյուսները՝ ոչ:
Վերջերս webmd.com կայքում հրապարակված հոդվածում նշվում է ատամների խամրեցման 10 պատճառներ: Դրանք են՝
1. Կերակուր և ըմպելիքներ: Սուրճը, թեյը, գազավորված ըմպելիքները և կարմիր գինին կարող են գունափոխել ատամները: Նույնիսկ որոշ մրգեր և բանջարեղեններ կարող են առաջացնել գունաբծեր:
2. Ծխախոտ: Ծխելը կամ ծխախոտի ծամելը կարող են գունափոխել ատամները:
3. Ատամի խոզանակի և թելիկի անկանոն օգտագործումը: Եթե ատամները կանոնավոր չեն մաքրվում ատամի խոզանակի և թելիկի միջոցով, ապա ավելի հավանական է, որ նստվածքն ու բծերը, որոնք թողնում են այնպիսի նյութերն, ինչպիսիք են սուրճն ու թեյը, կդառնան ատամների անցանկալի գունավորման պատճառ:
4. Հիվանդություններ: Որոշ հիվանդություններ, որոնք կարող են վնասել ատամի էմալն ու ատամոսկրի նյութը, կարող են առաջացնել ատամնագույնի փոփոխություն: Որոշակի պայմաններում ստացած բուժումը նույնպես կարող է ազդել ատամի գույնի վրա: Օրինակ. գլխի կամ պարանոցի ճառագայթումը, քիմիաթերապիան կարող են արաջացնել գունափոխություն: Բացի դրանից, հղի կանանց մոտ ինֆեկցիոն հիվանդությունները հետագայում կարող են ազդել երեխայի ատամների էմալի ձևավորման վրա:
5. Դեղորայք: Տետրացիկլին և դոկսիցիլին հակաբիոտիկները, ինչպես հայտնի է, երեխաների մոտ փոխում են ատամների գույնը (մինչև 8 տարեկան): Քլորհեքսիդին և ցետիլպիրիդինիումի քլորիդ (chlorhexidine and cetylpyridinium chloride) պարունակող հեղուկներով բերանի խոռոչի լվացումներն ու ողողումները կարող են գունավորել ատամները: Հակահիստամինային (Antihistamines) (օր. Benadryl), հակափսիխոտիկ (antipsychotic), ինչպես նաև արյան բարձր ճնշման դեմ դեղորայքի օգտագործումը նաև կարող են բերել նույն արդյունքի:
6. Որոշ ստոմատոլոգիական նյութեր: Ստոմատոլոգիայում օգտագործվող որոշ նյութեր, այնպիսիք ինչպիսին է վերականգնման համար ամալգաման (amalgam), և հատկապես արծաթի սուլֆիդ պարունակող նյութերը կարող են ատամներին տալ մոխրագույն տեսք:
7. Տարիքը: Տարիքի հետ միասին ատամների արտաքին էմալը սկսում է մաշվել և հետզհետե սկսում է երևալ ատամոսկրի բնական դեղին գույնը:
8. Ժառանգական հատկանիշներ: Որոշ մարդկանց բնությունը պարգևել է ավելի պայծառ և հաստաշերտ էմալով, քան մյուսներին:
9. Շրջակա միջավայրը: Ֆտորի ավելցուկը՝ կլինի դա ֆտորի մեծ քանակություն պարունակող բնական ջուր, թե ֆտոր պարունակող ատամնամածուկների, ողողող հեղուկների և բերանի խոռոչով ընդունվող ֆտորիդային հավելումների չափից դուրս օգտագործումը նույնպես կարող է բերել ատամի գույնի խամրեցմանը:
10.Վնասվածքները: Վայր ընկնելը կարող է փոքր երեխաների մոտ խախտել դեռ զարգացող էմալի ձևավորումը: Չնայած, որ նման դեպքերը կարող են նաև մեծահասակների մոտ ատամի գույնի փոփոխման պատճառ լինել:
Վերը նշված գործոններից մի քանիսը չեն կարող վերահսկվել մեր կողմից, սակայն մյուսները կարող են:
Կատարեք մի քանի պարզ փոփոխություն Ձեր ապրելակերպում և Դուք կկանխարգելեք Ձեր ճերմակ ատամնաշարի խամրեցումը:
Սուրճ խմելու և ծխելու սովորություն ունեցողները կարող են կրճատել դրանց օգտագործման քանակը, կամ ընդհանրապես հրաժարվել դրանցից:
Եվ իհարկե, չպետք է մոռանալ կանոնավոր մաքրել ատամները: