22:35
«Ատլետիկոն»՝ Լա լիգայի 2013/2014 մրցաշրջանի թվականի հաղթող

Ահա և վերջ: Կարծում եմ՝ ավարտվեց  Լա լիգայի ամենադիտարժան մրցաշրջանը վերջին տարիների ընթացքում: 

Այս մրցաշրջանը երկար կհիշեն հիմնականում «Ատլետիկոյի» երկրպագուները, ովքեր վերջին անգամ չեմպիոն էին դարձել 1995-96 թ. առաջնությունում: «Ատլետիկոն» ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց էր տալիս շշմեցնող ֆուտբոլ, պայքարում էր բոլոր մրցաշարերերում:

Այնպես ստացվեց, որ չեմպիոնի ճակատագիրը պետք է որոշվեր վերջին տուրում «Բարսելոնայի» դեմ հանդիպման ժամանակ: «Ատլետիկոյին» բավական էր ոչ ոքին: Շատերը կարծում էին, որ «Բարսելոնան» ավելի մոտիվացված է լինելու, քանի որ սա կատալոնցիների վերջին հնարավորությունն էր տիտղոս նվաճելու:  Սակայն, հենց հանդիպման սկզբից մադրիդցիները ցույց տվեցին բոլորին, որ պատրաստ են դիմակայել «կապտանռնագույնների» գրոհներին: Ավելին, նրանք բավականին հաջող էին գրոհում:  Բայց կցանկանամ նշել, որ «Ատլետիկոյին» բավականին լավ հնարավորություն ընձեռնեց «Ռեալը», ով անհաջող հանդիպումներ անցկացրեց վերջին տուրերում:

Սա հիանալի մրցաշրջանի հիանալի ավարտ էր: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի ՝ 1:1 հաշվով:

«Բարսելոնա» - «Ատլետիկո Մադրիդ»՝  1:1

Գոլերը՝ Սանչես 33 , Գոդին 49

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 358 | Աղբյուր՝ ArmLur.ru | -Ավելացվել է՝ 17.05.2014/22:35
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն