14:56
Ավետիսյանների ընտանիքին հողին հանձնեցին

Xosq.am


 

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին այսօր՝ հունվարի 15-ին, կողք-կողքի հուղարկավորեցին Շիրակի գերեզմանատանը:

Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու մոտ հավաքված՝ Ավետիսյաններին հրաժեշտ տալու եկած բազմությունը շարժվեց գերեզմանատուն: Ավետիսյաններին հրաժեշտ տալու էին եկել Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած քաղաքացիներ, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Հուղարկավորության ծախսերը հոգացել է Գյումրիի քաղաքապետարանը: Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այդպես էլ չհասցրեց մասնակցել հուղարկավորությանը: Քաղաքապետի օդանավը Գլենդելից դեռ չի ժամանել:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Բալասանյանն աշխատանքային այցով ԱՄՆ Գլենդել քաղաքում էր:


Հղում ` http://www.xosq.am/hasarakakan/item/6436-avetisyanneri-entaniqin-hoghin-handznetsin


Նյութը ամբողջովին սկզնաղբյուրում

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 1543 | | -Ավելացվել է՝ 15.01.2015/14:56
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն