17:50
Ավիաընկերությունները փոխում են Ուկրաինայի տարածքով անցնող չվերթների երթուղիները
Որոշ ռուսական և արտասահմանյան ավիաընկերություններ փոխում են Ուկրաինայի տարածքով անցնող մի շարք չվերթների երթուղիները, հաղորդում է ria.ru-ն: Ինչպես հայտարարել են ճյուղի ներկայացուցիչները, փոխադրողները գործում են ռուսական ավիացիոն իշխանությունների խորհուրդների համապատասխան:
 
Մասնավորապես, որոշ չվերթների երթուղիներ են փոխել ռուսական «Аэрофлот»-ը, «Трансаэро»-ն և NordWind-ը, ինչպես նաև արտասահմանյան ընկերություններ, որոնց թվում է Turkish Airlines-ը:
 
Հաղորդվում է, որ «Аэрофлот»-ը սկսել է առավել երկար երթուղի իրականացնել դեպի Սիմֆերոպոլ, որն անցնում է հիմնականում Ռուսաստանի տարածքով: Մարտի 12-ի երեկոյան ընկերությունը հաստատել է տվյալ տեղեկությունը: Հինգշաբթի փոփոխությունները շարունակվել են:


Tert.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 345 | | -Ավելացվել է՝ 13.03.2014/17:50
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն