Երգչուհի, փոփ
Ծնվել է 1989թ. մայիսի 3-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 2010թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: 2002թ-ից հանդես է եկել եղբոր` երգիչ Վլադիմիր Բարխոյանի հետ և ձայնագրել առաջին երգը` «Սերն է քո արևը հայրենիք»: 2003թ. թողարկել են առաջին ձայնասկավառակը և մասնակցել է «Սայաթ-Նովա» երգի համահայկական փառատոնին, որտեղ արժանացել են գլխավոր մրցանակի: 2004թ. մենահամերգ են ունեցել ԱՄՆ-ում և հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա հայտնություն» մրցանակին: 2007թ. համերգներով եղել է Փարիզում: 2011թ. թողարկել է երկրորդ «Ջրի պես» ձայնասկավառակը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Վանաձորի մանկատանը գտնվող 4-ամյա աղջնակի առուվաճառքի փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը: