
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 4։2 հաշվով հաղթել է «Մորդովիային»։ Այս խաղից հետո մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը պատասխանել է հիմնական հարձակվողի թեմային վերաբերող հարցի։ Նշենք, որ «Մորդովիայի» հետ խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղացել է 87 րոպե՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Նրան փոխարինած Արտյոմ Ձյուբան խփել է «Սպարտակի» վերջին գոլը։ «Ձյուբան մի քանի րոպե անցկացրեց խաղադաշտում և գոլ խփեց։ Հնարավոր է, որ դա ինչ-որ կերպ ազդի Ձյուբայի կարգավիճակի վրա՝ որպես հիմնական կամ պահեստային խաղացողի։ Այդպես լինում է ֆուտբոլում։ Իհարկե, հարձակվողին գոլեր և գոլային պահեր են պետք։ Յուրա Մովսիսյանը շատ լավ է գործել վերջին երկու խաղերում, այսօր նրա համար ավելի դժվար էր, բայց նա լավ աշխատեց թիմի համար։ Իսկ Արտյոմը փոխարինման մտավ և գոլ խփեց, հենց դրա համար է հարձակվողը։ Արդյունքում, մենք թիմում ունենք երկու շատ լավ հարձակվող»,-ասել է մարզիչը։ Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|