
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Նարե Հայկազյան` դերասանուհի նկարչհուհի… Նարեն երկար ժամանակ գտնվում էր Ամերիկայում: Նա այնտեղ զբաղվում էր նկարչությամբ, նկարահանվում էր սերիալներում: Նարեյին Հայաստան բերեց իր նկարահանած ֆիլմը «Թակոց» խորագրով, որը մասնակցեց 2014 թ. «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին, ինչը դերասանուհու դեբյուտային աշխատանքն էր որպես ռեժիսոր: Դերասանուհի Նարե Հայկազյանը ԱՄՆ-ում իր հաստատվելու վերաբերյալ նշում է, որ ոչ մի բան կյանքում հեշտությամբ չի լինում, առավել ևս ինքնահաստատվելը: Իր խոսքերով նա ինքնահաստատվել է պատանեկության տարիներին՝ իր կյանքում առաջին քայլերն անելու ընթացքում: ԱՄՆ նրա համար մի կամուրջ էր, որն անցնելով պիտի բացահայտեր ինքն իրեն. դա կորուստների, վերագտնումների կյանք էր: Նարեն այնտեղ գտել է լավագույն հոգևոր արժեքները: Դերասանուհին նշում է, որ Հայաստանում նա տարված էր անհատներով, իսկ այնտեղ դա անցավ երրորդ, չորորդ պլան, առաջ եկան ավելի հոգևոր հետաքրքրություններ առ արժեքներ, կյանք, ծնունդ: Այն հարցին, թե կարողացել է արդյոք բավարարել իր հոգևոր քաղցն այնտեղ, Նարե Հայկազյանը պատասխանում է, որ չի էլ փորձել, քանի որ դա քաղցր քաղց է, որի ետևից անընդմեջ գնում է. դա դարձել է հարատև որոնման ճանապարհ¦: Ամնրիկան, որոշ առումներով, նրան հանգստացրեց ու նոր դաշտ բացեց՝ գույների, ինքնաարտադրման, ու նկարչության: Դրան նպաստեց նաև ԱՄՆ-ում մարդկային շփման ազատ և չպարտադրված լինելը. Քանի որ Հայաստանում բոլորն իրար ճանաչում են, պարտավորվածություններն էլ են շատանում: Այնտեղ ազատ ես, - և հավելում է - պարտավոր չես ամեն անգամ տեսնել դիմացի հարևանին ¦: Դերասանուհին նշում է, որ գնահատելի է այն, որ իր մարդ տեսակը կյանքի լարած որոգայթների մեջ չփոխվեց, չնայած ավելացրեց, որ այդ հարցը գերազանցապես իրեն ճանաչողներին պետք է տրվի, և իրեն բնորոշեց որպես մարդ, ով աշխարհում իրապես սիրո ետևից սավառնող է¦: Նարեն նշում է, որ ցանկանում է ունենալ իր պլաստիկայի և շարժման թատրոնը, վայր, որտեղ հնարավոր կլինի ազատ ու անկաշկանդ ներկայանալ, սինթեզի մի համակարգ լինի, որտեղ ամեն մի բան փորձարկումների ու մաքրագործումների ենթարկված լինի և արվեստը տանի դեպի կատարելություն: Խանգարող հանգմանք դերասանուհին համարում է միայն համախոհների պակասը, սակայն ժամանակը կթելադրի իր պահանջները: Բեմը նրա համար միակ դաշտն է, որտեղ նա մոռանում է անկեղծ չլինելու մասին. բեմում նա ուղղակի ապրում է: Նարե Հայկազյանի ասելիքն ամեն անգամ տարբեր է: Բեմը մի հարթակ է, որտեղ նա հարցեր է բարձրացնում, մերժում դրանք, սիրել սովորում, հասկանում, որ ծննդի, կյանքի և մահվան եռափուլը տրված է յուրաքանչյուր մարդուն և փորձում որոշ բաներ բացահայտել և հանդիսատեսի համար: Ըստ Նարեի՝ յուրաքանչյուր արվեստագետ պետք է մտածի, որ ինքը հենց այնպես չի տրված: Լինելով դերասանուհի, ռեժիսոր, նկարչուհի, նա նաև նվագում է, և բացահայտում, որ իրականում զբաղվում է այն ամենով, ինչն իրեն հետաքրքրում է, կարևորը միայն երեխայի նման այդ ամենին մոտենալն է: Ազատությունը, Նարե Հայկազյանի բնորոշմամբ, վախից ազատ ապրելն է, իսկ դրա համար ուղղակի պետք է սիրո մեջ ապրել: Այն հարցին, թե արդյոք սիրում է, դերասանուհին պատասխանեց. Առողջանում եմ, որ դեպի սեր գնամ¦: Իսկ այն հարցին, թե տարվա որ եղանակն է իրենը, պատասխանեց աշունը, քանի որ ինչ-որ բանի ավարտ է և ինչ-որ բանի սկիզբ: Աշունը չքնաղ է և բնությունն ինքը հանգստանում է աշնանը: Նարե, ArmLur.ru | |
|