00:30
Բանանը գիրացնում է. առասպե՞լ, թե՞ իրականություն
Դիետա պահող աղջիկները հաճախ են լսում. եթե ուզում եք նիհարել, պետք է հրաժարվել յուղոտ եւ բարձր կալորիականությամբ սննդից եւ նախապատվությունը տալ թարմ բանջարեղենին ու մրգերին։ Սակայն ոչ բոլոր մրգերն են խրախուսվում։ Հատկապես խոսվում է բանանի մասին, մասնավորապես, որ այն գիրացնում է։ Ճի՞շտ է այդ, թե՞ ոչ։



Մի կողմից խոսվում է բանանի օգտակարության, մյուս կողմից՝ այն մասին, որ բանանը նպաստում է գիրանալուն։ Իրականում, եթե այն չափի մեջ օգտագործեք, ապա քաշի հետ կապված խնդիրներ չեն լինի։

Բանանը պարունակում է 100 կիլոկալորիա։ Եթե թեթեւ սննդակարգի մեջ օրական մեկ բանան ներառեք, ապա կազմվածքի վրա այն էապես չի ազդի։ Սակայն եթե հարուստ եւ հագեցած սննդակարգի հետ օրական մի քանի բանան ուտեք, ապա կարող են քաշի հետ կապված խնդիրներ առաջանալ։



Բանանը, ինչպես շատ այլ մրգեր, պարունակում է մեծ քանակությամբ շաքար, սակայն, մյուս կողմից, դրա մեջ կա նաեւ երկաթ, կալիում, մագնիում, ֆոսֆոր, А, С եւ В վիտամիններ, այդ պատճառով ընդհանրապես հանել բանանը սննդակարգից չի խրախուսվում։

News.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 389 | | -Ավելացվել է՝ 15.03.2014/00:30
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն