
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ադրբեջանական կողմի նախաձեռնությունը Բաքվում տեղի ունեցող նստաշրջանի ընթացքում ղարաբաղյան հակամարտության քննարկման վերաբերյալ ձախողվել է: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի աջարկությունն այն մասին, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվում ԵԱՀԿ ԽՎ 23-րդ ամառային նստաշրջանի ընթացքում հանդես գա զեկույցով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործունեության մասին», օրակարգ չի ներառվել: Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովայի խոսքով՝ նստաշրջանի օրակարգն արդեն հաստատվել է: Միեւնույն ժամանակ Մուրադովան հավելել է, որ «սպասվում է ձգձգվող հակամարտությունների հարցի քննարկում»: Սրանում կասկած չկա, քանի որ Ադրբեջանն ավանդության համաձայն ամեն հնարավորություն օգտագործում է իր դիրքորոշումը քարոզելու համար: Բաքվի նստաշրջանը հավանաբար կդառնա «հարմար» հարթակ հակահայկական հայտարարությունների համար: Մանվել٠Արշակյան, ArmLur.ru | |
|