15:41
Բարև՛, ապահարզա՛ն. Ամուսնալուծված հայ հայտնիները

NewMag.am-ը գրում է`


Ամուսնալուծվող հայ հայտնիներն օրեցօր շատանում են. աստղաամուսնալուծվածների անվանական քարտեզի վրա հիմա կարելի է շատերի անունները գրել: Թե ինչու և ինչպես, նրանց անձնական հարցերն են. մենք պարզապես կներկայացնենք նրանց, ովքեր կա՛մ դեռ միայնակ են ու փնտրում են իրենց երկրորդ կեսին, կա՛մ էլ կրկին են փորձել:

Ամիսներ շարունակ ամենաթեժ լուրերը երգչուհի Աիդա Սարգսյանի անվան շուրջ են: Ամեն կերպ երգչուհին հրաժարվում ու բացառում էր իր ամուսնալուծության մասին լուրերը: Համենայն դեպս, երգչուհուն մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրները հաստատում են նրա ամուսնալուծության մասին լուրերն ու հավելում, որ երգչուհին հիմա ապրում է իր մայրիկի հետ և միայնակ մեծացնում դստերը:

Ամուսնալուծված «հնաբնակներից» է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը, որն այդպես էլ Իրինա Դանիելյանի հետ մի բարձի չծերացավ: Այս ընտանեկան զույգն ունի մեկ որդի` Հրանտը կամ Հայկը (նրան բոլորն այսպես են դիմում): Իսկ դերասան Հրանտ Թոխատյանն իր կյանքը երկրորդ անգամ կապեց կրկին դերասանուհու հետ, այս անգամ՝ Լուիզա Ներսիսյանի:

Ամուսնալուծված հաղորդավարների շարքում է նաև Արման Մարգարյանը. նրա կինը հայտնի հաղորդավարուհի Աննա Կոկչյանն էր: Զույգն ունի մեկ որդի:

Ամուսնալուծված մյուս հաղորդավարը Գրիշա Աղախանյանն է: Նրա երկրորդ կինը` Շողեր Թովմասյանը, 2014-ի հուլիսի 17-ին ամուսնուն որդի է պարգևել:


 

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 312 | | -Ավելացվել է՝ 02.04.2015/15:41
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն