23:08
Բարաք Օբամա. Ստերլինգի հայտարարությունը չափազանց վիրավորական եւ ռասիստական է

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննադատել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Լոս Անջելես Կլիպերսի» սեփականատեր Դոնալդ Ստերլինգին, ով իր ընկերուհուն խնդրել էր աֆրոամերիկացիների չհրավիրել իր թիմի խաղերին: Օբաման այդ հայտարարությունը որակել է չափազանց վիրավորական եւ ռասիստական:

«Երբ անկիրթ մարդիկ ցանկանում են ցուցադրել իրենց անկրթությունը, ապա պետք չէ ոչինչ անել՝ նրան թույլ տալով խոսել»,- Օբամայի խոսքը մեջբերում է nba.com-ը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Ստերլինգի հայտարարությունը ապացուցում է, որ ռասիզմի, ստրկության եւ խտրականության դեմ պայքարը դեռ շարունակվում է իրենց երկրում: Նա ամերիկացիներին կոչ է արել խստորեն դատապարտել խտրականությունը:

«Կլիպերսի» սեփականատիրոջ հայտարարությանն արձագանքել են մի շարք հայտնի բասկետբոլիստներ՝ նշելով, որ նա տեղ չունի NBA-ում:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 263 | Աղբյուր՝ News.Am Sport | -Ավելացվել է՝ 27.04.2014/23:08
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն