22:16
Բարաք Օբաման հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հրաժարականի մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հեռանում է պաշտպանության նախարարի պաշտոնից:

«Չակը արտակարգ նախարար է եղել», - ընդգծել է Օբաման` հատուկ հայտարարություն անելով մամուլի համար Հեյգելի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ներկայությամբ:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ Պենտագոնի ղեկավարը ծառայել է Վիետնամում և զինծառայողներին ավելի լավ է հասկանում, քան մյուսները: «Նա տեսնում է իրեն նրանց մեջ, և իրենք տեսնում են իրենց՝ նրա մեջ», - ասել է Օբաման:

Օբաման նշել է, որ հրաժարական տալու որոշումը Հեյգելն ինքն է կայացրել:
Tert.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 249 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 24.11.2014/22:16
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն