19:35
«Բարսելոնան» կխաղա Վիլանովային նվիրված գրությամբ (ֆոտո)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում կատալոնական «Բարսելոնան» հանդես կգա յուրահատուկ մարզաշապիկներով, փոխանցում է Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Դրանց վրա կլինի գրություն՝ նվիրված կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հիշատակին։ «Բարսելոնայի» մարզաշապիկին կլինի գրված «Հավերժ մեզ հետ, Տիտո»։

Հանդիպումից առաջ «Կամպ Նոու» ստադիոնում կցուցադրվի քաղցկեղի պատճառով մահացած Վիլանովային նվիրված տեսանյութ։

«Բարսելոնա» - «Խետաֆե» հանդիպումը կկայանա մայիսի 3-ին։  Barcelona will wear special tribute shirts for Tito Vilanova in Saturdays game v Getafe [Picture]

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 278 | Աղբյուր՝ News.Am Sport | -Ավելացվել է՝ 01.05.2014/19:35
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն