09:55
«Բարսելոնան» լացացրեց ադրբեջանցիներին

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտին է մոտենում Եվրոպայի ֆուտզալի գավաթի խաղարկությունը:

Երեկ` ապրիլի 24-ին կայացան կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները:

Կատալոնական «Բարսելոնան» հաղթելով ադրբեջանական «Արազին»` դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:

Արազ - Բարսելոնա 4:4 (11-մ.` 2:4)

Գոլերը` Ռաֆաել 02:15, Ֆաբիանո 27:02, Ֆոգլիա 39:44, Ամադեու 08:28 - Իգոր 11:20, Այկարդո 21:31, 26:41, Դիեգո 05:51

11-մ.` Ամադեու և Ռաֆաել - Տոռաս, Սաադ, Լին և Վիլդե

Հանդիպման գոլերը դիտելու համար սեղմել ԱՅՍՏԵՂ:

Նշենք, որ ադրբեջանական թիմի կազմում հիմնականում խաղացել են բարձրակարգ արտասահմանցի խաղացողներ` այդ թվում իտալացի ռմբարկու Ֆոգիլան:

Կիսաեզրափակչի մյուս խաղում ռուսական «Դինամոն» 2:1 հաշվով հաղթեց ղազախական «Կայրաթին»: Նախորդ մրցաշարի եզրափակչում այս երկու թիմերը հանդիպել էին միմյանց, որտեղ հաղթել էր «Կայրաթը»:

Եզրափակիչ հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 428 | Աղբյուր՝ totalfootball.am | -Ավելացվել է՝ 25.04.2014/09:55
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն