09:08
Բավարիան՝ ֆուտբոլային ամենաթանկ բրենդ

Brand Finance ընկերությունը թարմացրել է ֆուտբոլային ակումբների բրենդային արժեքների աղյուսակը:
 
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ցանկը գլխավորում է Մյունխենի «Բավարիան», որի բրենդային արժեքը կազմում է 896 միլիոն դոլար (նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 36 մլն դոլար): 2-րդը Մադրիդի «Ռեալն» է՝ 768 միլիոնով, 3-րդը՝ «Մանչեսթեր Յունայթեդը (739 միլիոն դոլար):

 

Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ «Մանչեսթեր Յունայթեդի բրենդային արժեքը նվազել է 98 մլն դոլարով՝ կապված թիմի անհաջող ելույթների հետ:

 

 

Ամենաշատ աճը գրանցել է ՊՍԺ-ն՝ 85 մլն դոլար. Ֆրանսիական ակումբը 24-րդ հորիզոնականից բարձրացել է 10-րդ տեղ (բրենդային արժեքը՝ 324 միլիոն դոլար):

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 294 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 27.05.2014/09:08
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն