00:40
«Բավարիան» հաղթեց «Բորուսսիային» և նվաճեց Գերմանիայի գավաթը (տեսանյութ)

Բեռլինի «Օլիմպիյաշտադիոնում» կայացավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Բորուսսիա Դորտմունդ»-«Բավարիա Մյունխեն» խաղը:

Հանդիպման հիմնական ժամանակահատվածում թիմերը գոլեր չխփեցին, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 107-րդ րոպեին Արյեն Ռոբենը բացեց խաղի հաշիվը, իսկ 123-րդ րոպեին աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը: Այսպիսով` «Բավարիան» 2013-2014թթ. մրցաշրջանում դարձավ Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր, իսկ «Բորուսսիան» մնաց առանց տիտղոսի:

Նշենք, որ խաղին մեկնարկային րոպեներից մասնակցում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը 60-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Օլիվեր Կիրհին:

«Բորուսսիա»-«Բավարիա»` 0:2

Գոլը` Ռոբեն 107', Մյուլլեր 123'

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 304 | Աղբյուր՝ Allsport.am | -Ավելացվել է՝ 18.05.2014/00:40
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն