20:14
BILD. ՌԵԱԼԸ ՍՏՈՐԱՑՐԵՑ ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻՆ

Գերմանիայի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` «Bild»-ը, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բավարիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումից (0:4) հետո լույս է տեսել մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին քննադատական հոդվածով:

 Հանդեսի կարծիքով մյունխենցիների նման խայտառակ պարտության գլխավոր պատճառը հենց կատալոնացի մասնագետն է:

-«Ռեալը» ստորացրեց Գվարդիոլային,- գրված է պարբերականի վերնագրում,- Ինչպիսի ամոթ մարզչի համար: Թիմի նման խաղը ոչնչի արժանի չէ,- նշված է թերթում:

Հիշեցնենք, որ «Բավարիան» «Ռեալի» հետ դիմակայությունում զիջել է ընդհանուր 0:5 հաշվով:

Հավելենք, որ  Գվարդիոլայի մարզչական կարիերայում սա ամենախոշոր հաշվով պարտություն է:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 332 | Աղբյուր՝ ArmSport.am | -Ավելացվել է՝ 30.04.2014/20:14
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն