00:44
Բժիշկները հայտնաբերել են, թե ինչու են որոշ վերքեր բավականին ուշ վերականգնվում

Մարդկային մաշկը ծածկող միկրոօրգանիզմների բարակ շերտը կարևոր դեր է խաղում վերքերի վերականգնման գործընթացում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Medical News Today-ին:

Բժիշկ Մեթյու Հարդմանի ներկայացրած այս բացահայտումը կօգնի բարելավել մաշկային ծածկույթի վերածնման մեթոդիկան և հատկապես՝ տարեցների մոտ առաջացած քրոնիկ վերքերը:

Նման վնասվածքներն առաջանում են շաքարախտի կամ արյան շրջանառության խանգարումների դեպքում: Գիտնականները մարդկանց մաշկի մակերեսի միկրոբիոմները համեմատել են քրոնիկ և երկարաձգվող վերքերի հետ:

Նրանց կարծիքով՝ այդ կերպ հնարավոր կլինի մանրէածին «պիտակ» ստանալ, որն էլ կհուշի հաջորդ գործողությունը, եթե վերքի չվերականգում չարձանագրվի:

Այնուհետև այդ տվյալների հիման վրա մասնագետները կընտրեն համապատասխան թերապիան: Եվ քանի որ մանրէածին «պիտակ»-ի վրա ազդեցություն են գործում գեները, ապա գենային թերապիա կկիրառվի:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 375 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 06.05.2014/00:44
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն