20:36
Բջջային նոր հավելված սուրճի սիրահարների համար

Բջջային նոր հավելվածը մշակված է հատուկ սուրճի սիրահարների համար. այն կօգնի վերահսկել կոֆեինի օգտագործումն ու Ձեզ տեղյակ կպահի, թե առավոտյան խմած սուրճն ինչպես կարող է անդրադառնալ երեկոյան քնի վրա, հայտնում է Daily Mail-ը:

Jawbone Labs թիմի մշակած Up Coffee հավելվածը կարող է օգնել ավելի գիտակցված որոշումներ ընդունել հարցի շուրջ՝ արդյոք արժե՞ տվյալ պահին սուրճ խմել եւ եթե այո՝ դա ինչպես կազդի Ձեր քնի վրա: Դուք պետք է պարզապես հավելված ներմուծեք սուրճ, թեյ կամ էներգետիկ ըմպելիք օգտագործելու մասին, եւ հավելվածը Ձեզ ցույց կտա, թե երբ կարելի կլինի էլի խմել, ու քանի ժամ հետո Դուք կկարողանաք քնել:

Իսկ հավելվածից 10 օր օգտվելու դեպքում այն կվերլուծի բոլոր տվյալներն այն մասին, թե Դուք որքան սուրճ եք խմում եւ որքան քնում, եւ Ձեզ հաշվետվություն կներկայացնի, թե քանի ժամով պակաս եք քնում կոֆեինի ամեն 100 միլիգրամի պատճառով:

«Միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում խմում են թեյ, սուրճ եւ կոֆեին պարունակող ըմպելիքներ: Up Coffee հավելվածը հնարավորություն կտա նորովի վերաբերվել կոֆեինին եւ շատ նոր տեղեկություն կտա դրա մասին»,- ասում են հավելվածի հեղինակները:

 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 306 | | -Ավելացվել է՝ 20.03.2014/20:36
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն