12:08
Բրազիլիայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել շասսիի հետ կապված խնդրի պատճառով |
Բրազիլիայի մայրաքաղաքում հարկադիր վայրէջք է կատարել Fokker 100 ավիաընկերության Avianca ինքնաթիռը շասիի առջևի անիվի չաշխատելու պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ինչպես հայտարարել է Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը, օդաչուն հայտնել է օդանավում առկա խնդրի մասին քաղաքին մոտենալիս և ստիպված է եղել քաղաքի վրա մի քանի պտույտ գործել վայրէջք կատարելուց առաջ:
Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը բացատրել է, որ խնդիր է առաջացել հիդրավլիկ համակարգի հետ, առջևի շասսին չի բացվել:
Ինքնաիթռում գտնվել է 49 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Նրանցից ոչ ոք չի տուժել:
Դեպքի պատճառով օդանակավակայնի մասնագետները ստիպված են եղել փակել վայրէջքի երկու ուղիներից մեկը, ինչի հետևանքով շատ չվերթներ հետաձգվել են:
Ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքները:
Արման٠Հարությունյան, ArmLur.ru |
Կատեգորիա՝ Պատահարներ |
Դիտումներ՝ 269 |
| -Ավելացվել է՝ 29.03.2014/12:08 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]