
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Բրիտանացի երեխան ալերգիա ունի կաղինի, կատուների, շների, ձիերի, ծովախոզուկների, ճագարների, փոշու և խոտի նկատմամբ, սակայն դա ամենասարսափելին չէ: Ինչպես հայտնում է Vesti.ru-ն` Mirror-ին հղումով, 7-ամյա դպրոցական Ջունիոր Ռաքրոֆթն սկսում է այտուցվել և շնչահեղձ լինել, հենց որ դիպչում է սեփական մազերին: Երեխայի մայրը մեծ զարմանք է ապրել, երբ բժիշկներն իրեն հայտնել են, որ իր որդին իր սեփական մարմնից ալերգիա ունի: Տղային հետազոտության են տարել, երբ ուսուցչուհին նկատել է, որ դասի ընթացքում վերջինս անընդհատ խաղացել է մազերի հետ, որից հետո նրա դեմքն սկսել է ուռչել: Բժիշկների մեկնաբանմամբ` այդ կերպ տղայի օրգանիզմն արձագանքում է իր մազերի հետ շփմանը, քանի որ նա մազափնջի հետ խաղալուց հետո ձեռքով հպվում է այտին կամ մարմնի այլ մասերին: Միջադեպից հետո տղայի մազերը հնարավորինս կարճ են կտրել և ուշադրությամբ հետևում են, որպեսզի նա չդիպչի իր գլխին:
Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|