22:36
Ցեղասպանություն չի եղել, եթե լիներ Թուրքիայում հիմա հայ չէր լինի. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին հերքել է Հայոց ցեղասպանության փաստը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Intertnethaber կայքը, PBS-ի հայտնի հաղորդավար Չարլի Ռոուզը հարցրել է Թուրքիայի վարչապետին, թե հնարավո՞ր է Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչին ի պատասխան, Էրդողանը հայտարարել է. «Հնարավոր չէ, որովհետեւ եթե ցեղասպանություն լիներ, այսօր Թուրքիայում ապրող հայեր չէին լինի»։

Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ապրիլի 24-ից առաջ ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 262 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 29.04.2014/22:36
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն