
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիի 2 ռեկորդներ: Դա տեղի ունեցավ 28-ամյա Ռոնալդուի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում խփած գոլի շնորհիվ: Պորտուգալացին Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում իր գոլերի քանակը հասցրեց 15-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Մեսին 14 գոլ էր խփել 2011/12թթ. մրցաշրջանում՝ կրկնելով իտալական «Միլանի» նախկին հարձակվող Ժեզո Ալտաֆինիի ռեկորդը (1962/63), փոխանցում է Infostrada-ն: Բացի այդ, Պորտուգալիայի հավաքականի ավագը 32-րդ անգամ գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում՝ այդ ցուցանիշով եւս գերազանցելով Մեսիի ռեկորդը: Ռոնալդուն եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում անցկացնում է 50-րդ խաղը եւ խփեց 50-րդ գոլը: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|