
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Երեկ՝ ապրիլի 29-ին, չեխական հայտնի երգչուհի Իվետա Բարտոշովան ողբերգական մահով վախճանվել է: 48-ամյա երգչուհին գնացքի տակ է նետվել: Ոստիկանությունը երգչուհու մահվան երկու տարբերակ է քննում. ինքնասպանություն եւ դժբախտ պատահար: Դժբախտությունը պատահել է առավոտյան ժամը 11-ին, Պրահայից ոչ հեռու: Երգչուհին տեղում մահացել է: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նրա ամուսնու՝ Յոզեֆ Ռիխտարի ծննդյան օրը: Նա էլ հաստատել է Իվետայի մահվան լուրը: Զույգն ամուսնացել էր, 2013 թվականի սեպտեմբերի 24-ին: Ամուսինը կատարվածի համար հրապարակայնորեն մեղադրել է ԶԼՄ-ներին: Ավելի վաղ ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր էին տարածվում, որ Իվետան ալկոհոլի հետ խնդիրներ ունի: Իվետա Բարթշովան ծնվել է 1966 թվականի ապրիլի 8-ին, Չելանդ քաղաքում (Չեխոսլովակիա), իսկ մեծացել է Ֆրենշտատում: Նա ավագ եղբայր ուներ եւ երկվորյակ-քույր: Իվետան չեխական ԶԼՄ-ներում ամենաքննարկվող անհատներից էր: Երաժշտական պրոդյուսեր Օլդրիխ Լիխտենբերգի խոսքով, «նա դարձել է այն մարդկանց զոհը, որոնք շրջապատում էին նրան եւ նրանից միայն շահ էին սպասում»: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|