21:12
Չինական ընկերությունը 3D տպիչով 10 բնակելի տուն է կառուցել 1 օրում (լուսանկարներ)

Շանհայում գործող WinSun Decoration Design Engineering Co. ընկերության շնորհիվ 3D տպիչների կիրառությունը նոր մակարդակում է սկսել գործել: Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ չինական ընկերությունը 3D տպիչի օգնությամբ 24 ժամում 10 բնակելի տուն է կառուցել վերամշակված նյութերից:


Սա 3D տպիչով հսկա կառույցներ ստեղծելու առաջին փորձը չէ: Կալիֆորնիայում հետազոտողները տպիչ սարք են ստեղծում, որը 24 ժամում կարող է տուն կառուցել:


Չինական ընկերությունը տները տեղում չի կառուցել: Մասնագետները կառուցել են տան առանձին հատվածները, ապա դրանք միասին հավաքել Շանհայի Քինպու շրջանում:


Տան մասերը կառուցվել են վերամշակված նյութերից և արդյունաբերական թափոնից: 3D տպիչի միջոցով 152 մետր երկարությամբ, 10 մետր լայնությամբ և 6 մետր բարձրությամբ տներ են կառուցվել: Յուրաքանչյուր տան կառուցումը 4800 դոլար է արժեցել: 3d_pieces4

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 340 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 15.04.2014/21:12
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն