21:43
Չինաստանում մահվան են դատապարտել մանկապարտեզի տնօրենին՝ երեխաներին թունավորելու համար
Չինաստանի Հեբեյ նահանգում գտնվող մանկապարտեզի տնօրենին եւ մեղսակցության մեջ մեղադրվող եւս մեկ անձի մահվան են դատապարտել երկու՝ 5 եւ 6 տարեկան քույրերի թունավորելու համար։

Աղջիկները հարեւան մանկապարտեզի ճանապարհին պայուսակ են գտել, որի մեջ մատիտներ, նոթատետր եւ մեկ յոգուրտի շիշ է եղել, ինչպես ավելի ուշ է պարզվել՝ մկնդեղի պարունակությամբ։

Քույրերին փրկել չի հաջողվել։ Ինչպես տեղական ԶԼՄ-ներն են հաղորդում, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ մյուսը՝ անասելի տառապանքներ կրելով, թունավորման հաջորդ օրը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մեղադրյալը խոստովանել է, որ շշի մեջ թույն է լցրել այն պատճառով, որ ավելի շատ երեխաներ նախընտրում են հարեւան մանկապարտեզ հաճախել։ Այդ կերպ նա փորձել է ստվեր նետել մրցակիցների հեղինակությանը։

Վերջին տարիներին Չինաստանում թեժացել է մասնավոր նախակրթարանների եւ դպրոցների միջեւ պայքարը աշակերտների համար

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 289 | | -Ավելացվել է՝ 05.04.2014/21:43
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն